Սամցխե-Ջավախեթիի որոշ մունիցիպալիտետներում հոսանք չի լինելու (R)
Ցանցի պլանային աշխատանքների պատճառով, դեկտեմբերի 6-ին 12:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարումը կսահմանափակվի Ախալցիխեում, Դիդիմամիշվիլի, Կանանելի, Թումանյանի, Մանվելիշվիլի և հարակից փողոցներում:
Ժամը 12:00-ից 18:00-ն էլեկտրաէներգիայի մատակարումը կսահմանափակվի Նինոծմինդիում՝ Ազատության, Հովսեփյանի, Շաումյանի, Սպանդարյանի և հարակից փողոցներում:
13:00-ից 18:00-ն էլեկտրաէներգիայի մատակարումը կսահմանափակվի Ախալքալաքի շրջանում՝ Գոգաշեն, Օկամի, Ափնիա, Ազմանա և հարակից գյուղերում:
Աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: