«2022 թվականին, քաղաքացիական ծառայողների վարձատրությունը կարգավորող օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն, 2025 թվականին նախատեսվում է բյուջետային կազմակերպություններում աշխատողների վարձատրության 10%-ով բարձրացում»,- այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նրա խոսքով, պաշտպանության, ներքին գործերի նախարարության և անվտանգության ծառայությունների ֆինանսավորման համար հատկացվել է ավելի քան 3 մլրդ 350 մլն լարի, ինչը կազմում է ընդհանուր բյուջեի 10%-ից ավելին։
«Հատկացված գումարի շրջանակներում կիրականացվի ոստիկանների և զինվորների աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում; Պաշտպանական ենթակառուցվածքների և կարողությունների զարգացման համար նախատեսված է 490,0 մլն լարի; Փոքր և միջին բիզնեսի խթանման նպատակով 2025 թվականին տրամադրվում է ավելի քան 240 մլն լարի, իսկ նորարարությունների խթանման համար՝ ավելի քան 45 մլն լարի; Գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված է ավելի քան 680 մլն լարի; Շրջակա միջավայրի պահպանության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացվել է ավելի քան 245 մլն լարի; Մշակույթի եւ սպորտի ֆինանսավորման համար միասնական բյուջեից կհատկացվի ավելի քան 1 մլրդ լարի, որի շրջանակներում քաղաքապետարաններում կիրականացվի 125 լարիով աշխատավարձի բարձրացում»,- ասաց ֆինանսների նախարարը։
Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։