Ցուցարարներին աջակցում է բնակչության 65%-ը - IPM-ի հետազոտություն
Երկրում ընթացող իրադարձությունների առնչումով IPM-ը անցկացրել է հասարակական կարծիքի հետազոտություն։ Հետազոտության արդյունքները կազմակերպությունը տարածել է սոցիալական ցանցերով։
Հետազոտության համաձայն, ցույցերին աջակցում է բնակչության 65%-ը։ Նշվում է, որ 18-34 տարեկան երիտասարդների շրջանում բողոքի տրամադրությունն ավելի բարձր է, և նրանց 76%-ը աջակցում է ցույցերին։
Կազմակերպության տվյալներով, հեռախոսային հարցումը անցկացվել է Վրաստանի ամբողջ տարածքում դեկտեմբերի 3-ից 12-ը։ Հարցմանը մասնակցել է 1600 քաղաքացի՝ 18 տարեկանից բարձր։ Հետազոտության սխալի սահմանը 95%-անոց վստահության միջակայքում չի գերազանցում +/- 2.5%-ը։