Թուրքիայում հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, տուժել է 51 մարդ։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկաիան։
Բոլու նահանգի Կարտալկայա հանգստավայրում 11 հարկանի հյուրանոցի չորրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Հրշեջներին հաջողվել է 10 ժամ աշխատանքից հետո մարել կրակը։
Բոլուի նահանգի նահանգապետ Աբդուլազիզ Այդընը հայտնել է, որ հրդեհի պատճառները դեռևս անհայտ են։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ ընթացող հետաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ ինը մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։
Հունվարի 22-ը Թուրքիայում սգո օր է հայտարարված։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Նա ասաց, որ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար։
Միջադեպը համընկել է Թուրքիայում հանգստի սեզոնի հետ, երբ բազմաթիվ այցելուներ այցելում էին լեռնային հանգստավայր։ Միջադեպի պահին հյուրանոցում եղել է 234 հյուր։