27-ամյա երիտասարդին արդեն երկրորդ օրն է, ինչ որոնում են
Ասպինձայի Խիզաբավրա գյուղում բնակվող 27-ամյա Սանդրո Շեմազաշվիլուն իրավապահներն ու հարազատները արդեն երկրորդ օրն է, ինչ որոնում են։
Ընտանիքի մտերիմը tv9news.ge-ին հայտնել է, որ ոստիկանությունը նրան փնտրում է ողջ Վրաստանի տարածքում, քանի որ փետրվարի 2-ի առավոտյան տեսախցիկները նրան Ախալցիխեի «Gulf» բենզալցակայանի մոտ են ֆիքսել, այնուհետև՝ Թբիլիսիի ուղղությամբ ճանապարհին, ինչից հետո նրա հետքը կորել է։
«Ախալցիխեում նա միկրոավտոբուսին է հետևել։ Քանի որ լսողության խնդիրներ ունի և չի կարողանում խոսել, վարորդին մի կերպ հասկացրել է, որ ցանկանում է գնալ Թբիլիսի, բայց մեքենայում ապրանքներ են եղել, որը շուկա էին տանում, այդ պատճառով նրան «Gulf»-ի մոտ են իջեցրել։ Դրանից հետո նա վերջին անգամ նկատվել է Թբիլիսիի ճանապարհին, ինչից հետո նրա հետքը կորել է», - պատմում է ընտանիքի մտերիմը։
Նրա խոսքով՝ տարիներ առաջ Սանդրոն Թբիլիսիում սովորել է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ դպրոցում, որտեղ ունեցել է դայակ, նաև բարեկամներ ունի, բայց նրանց հասցեները չգիտի և դեռ դպրոցում չի հայտնվել։ «Մենք բոլորին զանգահարել ենք, բոլորը տեղյակ են, և եթե նա հայտնվի դպրոցում կամ դրա տարածքում, անմիջապես կզանգահարեն», - հավելում է նա։
Սանդրո Շեմազաշվիլին Խիզաբավրա գյուղում ապրում էր տատիկի և հոր հետ։ Նրա հարազատները նշում են, որ նախկինում երբեք ինքնուրույն դուրս չի եկել։
«Նա հանգիստ էր, կասկածելի ոչինչ չէր նկատվում։ Փետրվարի 1-ի ուշ գիշերը տատն ու հայրը լսել են, թե ինչպես էր հագնվում, կարծել են՝ դուրս է գալիս զուգարան, բայց երբ հետևել են նրան, այլևս չեն գտել։ Ամենուր փնտրեցին, բայց նրա հետքը չգտան», - ասում է ընտանիքի հարազատը։
Եթե տեսել եք Սանդրո Շեմազաշվիլուն, կամ ունեք որևէ տեղեկություն, խնդրում ենք կապ հաստատել ընտանիքի անդամների հետ հետևյալ հեռախոսահամարներով՝
574414130
568943094
557381701