«Ինչ էլ պետք է տեղի ունենա, դուրս արի!» – Ախալցիխեում բողոքի ցույցերը շարունակվում են
Ախալցիխեում, Շոթա Ռուսթավելու արձանի մոտ, բողոքի ցույցերը շարունակվում են։
Ցուցարարների պահանջները մնում են անփոփոխ՝ ձերբակալվածների ազատ արձակում և նոր ընտրությունների անցկացում։
Մասնակիցները կրկին համերաշխություն են հայտնել և ազատ արձակում պահանջել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելի համար, ով արդեն 24-րդ օրն է հացադուլի մեջ է գտնվում բանտում։
«Այսօր Վրաստանում օրենսդրությունը, մարդու իրավունքները պարզապես ոտնահարվում են, իսկ այսպես կոչված ոստիկանությունը բացարձակ անտեսում է դրանք։ Մենք ականատես ենք աներևակայելի դաժանության», – ասում է ցուցարար Թակո Թումանիշվիլին։
Ցուցարարները հայտարարում են, որ կշարունակեն բողոքի ցույցերը, մինչև իրենց պահանջները չկատարվեն։
Ախալցիխեում բողոքի ցույցերը վերսկսվել են հունվարի 16-ին և մինչ օրս անընդհատ շարունակվում են։