Կարմրուկի ամենաբարձր տարածվածությունը Սամցխե-Ջավախեթիում է՝ Չխաիձե
Կարմրուկի տարածման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում, հայտարարում է Իվանե Չխաիձեն։ «Իաշվիլի»-ի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրենի խոսքով՝ Վրաստանում ընթացիկ տարվա առաջին չորս ամսվա տվյալներով, արձանագրվել է կարմրուկի 142 դեպք։
Ըստ Չխաիձեի, դեպքերի մասնավոր աճ նկատվում է Սամցխե-Ջավախքում և Թբիլիսիում։
«Վրաստանում տարածվածության դինամիկա գոյություն ունի, սակայն այն այնքան կտրուկ չէ, որքան այլ երկրներում։ 2022 թվականին արձանագրվել է կարմրուկի 12 դեպք, 2023 թվականին՝ 26, իսկ 2024 թվականին՝ 337։ 2025 թվականի առաջին չորս ամսում արդեն արձանագրվել է 142 դեպք։ Աշխարհի շատ երկրներում կարմրուկի տարածվածությունն աճել է, ներառյալ՝ մահվան դեպքերը։
Եթե Վրաստանի տարածաշրջաններն ուսումնասիրենք, ամենաբարձր ցուցանիշը կրկին արձանագրվել է Սամցխե-Ջավախեթիում։ Մասնավոր աճ դիտվում է նաև Թբիլիսիում։ Մահվան միակ դեպքը գրանցվել է 2022 թվականին՝ կրկին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում», – նշել է Չխաիձեն։
Նրա խոսքով, երեխան, ով մահացել էր կարմրուկից, չէր պատվաստված, և չուներ որևէ ուղեկցող ծանր առողջական խնդիր։