Վրաստանում նշվում է Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրը
Այսօր Վրաստանում նշվում է Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրը։
Այդ օրվա կապակցությամբ Թբիլիսիում կկայանա երթ։
Վրաստանի պատրիարքարանի տվյալներով՝ ժամը 13:00-ին Մցխեթա-Թբիլիսիի թեմի (ինչպես նաև Ռուսթավիից) հոգևորականությունն ու ծխական համայնքների անդամները կհավաքվեն Քաշվեթի Սուրբ Գիորգիի եկեղեցում, որտեղ ժամը 14:00-ին կկատարվի հոգեհանգիստ և կմեկնարկի հանդիսավոր երթը դեպի Սուրբ Երրորդության տաճար։
Նրանց հաղորդմամբ՝ տաճարների առաջնորդները ստացել են Վրաստանի պատրիարքական գահի կառավարիչ, Սենակի և Չխորոծղուի մետրոպոլիտ Շիոյի (Մուջիրի) օրհնությունը՝ ծխականների հետ միասին մասնակցելու աղոթական երթին։
Մայիսի 17-ը Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր է հռչակվել 2014 թվականին Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ։