Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը
«Եվրատեսիլ 2025»-ի Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին, որտեղ Հայաստանը ներկայացնող Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո։
Մայիսի 15-ին Բազելում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2025»-ի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակ Պարգը պայթեցրեց Եվրատեսիլյան բեմը իր փայլուն ելույթով։
Եզրափակչի հաջորդականությունը հետևյալն է՝ Նորվեգիա, Լյուքսեմբուրգ, Էստոնիա, Իսրայել, Լիտվա, Իսպանիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Իսլանդիա, Լատվիա, Նիդեռլանդներ, Ֆինլանդիա, Իտալիա, Լեհաստան, Գերմանիա, Հունաստան, Հայաստան, Շվեյցարիա, Մալթա, Պորտուգալիա, Դանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Սան Մարինո և Ալբանիա։
«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլին մասնակցում է 26 երկիր։ Այն կկայանա այսօր՝ մայիսի 17-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում՝ St. Jakobshalle-ում։