Միկրովարկերի սահմանաչափը այսօրվանից կրկնապատկվում է
Միկրոֆինանսական կազմակերպությունների համար միկրովարկերի սահմանաչափը այսօրվանից կրկնապատկվում է։
Մասնավորապես, ուժի մեջ է մտնում «Միկրոֆինանսական կազմակերպությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունը, ըստ որի՝ միկրոֆինանսական կազմակերպությունների կողմից մեկ վարկառուին տրվող վարկի սահմանաչափը բարձրացվում է 100,000-ից մինչև 200,000 լարի։
Ինչպես բացատրում են Ազգային բանկում, միկրոֆինանսական կազմակերպությունները հնարավորություն կունենան նոր ապրանքներ և ծառայություններ առաջարկել իրենց հաճախորդներին։ Բացի այդ, ինչպես պարզաբանում են կարգավորող կառույցում, այս քայլը կնպաստի ոլորտի առողջացմանը։
Հիշեցնենք, որ միկրոֆինանսական կազմակերպությունների համար միկրովարկերի սահմանաչափը վերջին անգամ փոխվել է 2017 թվականին, երբ այն 50 հազարից բարձրացվել է մինչև 100 հազար լարի։
Վրաստանում գրանցված է 29 միկրոֆինանսական կազմակերպություն, որոնց վարկային պորտֆելների ընդհանուր ծավալը կազմում է 2 միլիարդ լարի։ Դրանցից վարկերի 95%-ը բաժին է ընկնում ֆիզիկական անձանց։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա 2024 թվականին միկրոֆինանսական կազմակերպությունների տոկոսային եկամուտները 2023-ի համեմատ ավելացել են 31 միլիոն լարով՝ հասնելով 463 միլիոնի։ Բացի այդ, միկրոֆինանսական կազմակերպությունները ստացել են 134 միլիոն լարիի զուտ շահույթ, ինչը 8 միլիոն լարով գերազանցում է 2023-ի շահույթը։