Ցույցեր. Ժամը 21:00-ից 05:00-ն տեղաշարժի արգելքը չեղարկելու պահանջով
Թբիլիսիի սակրեբուլոյի առջև ընթանում է բողոքի ցույց:
Ցուցարարները պահանջում են չեղարկել ժամը 21:00-ից մինչև ժամը 05:00-ն սահմանված տեղաշարժի արգելքը:
Հավաքվածները սակրեբուլոյի առջև բացել են «Ազատ տեղաշարժի իրավունքն անսահմանափակ է» գրառմամբ պաստառ:
Ինչպես ասում են ցուցարարները, սահմանված արգելքն անհիմն է:
Քաղաքացիները ցույցը ծրագրել էին սոցիալական ցանցում: