«Սպանեցին որդուս, տալով հավելյալ չափաբաժին»՝ 7-ամյա երեխայի ծնող
Վրաստանում 7-ամյա երեխա է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի Մանագաձեի անվան Ուրոլոգիայի ազգային կենտրոնում:
Առկա տեղեկության համաձայն, երեխան մահացել է անզգայացումից (նարկոզ) հետո, նրա մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի արդյունքում սիրտը կանգ է առել:
7-ամյա երեխայի մայրը լրատվամիջոցների մոտ նշում է, որ ներարկումից հետո երեխան կրկնել է, որ խեղդվում է: Ըստ մոր պատմածի՝ Անեսթեզիոլոգը պարզաբանել է, որ շնչառության խնդիրը անզգայացման հետևանքն է, և պահանջել են նրան դուրս գալ վիրահատարանից:
«Սպանեցին որդուս, տալով հավելյալ չափաբաժին»:
Երեխայի մահվան համար ընտանիքի անդամները մեղադրում են բժիշկներին: Վերջիններս տեղեկացրել են, որ մահվան պատճառը եղել է վիրահատությունից հետո առաջացած բարդությունը:
Երեխան վերջին տարիներին պետք է ենթարկվեր երրորդ մանկական ուրոլոգիական վիրահատության:
Կենտրոնի տնօրեն Ամբրոս Պերտիան հաստատել է, որ երեխային չեն վիրահատել, բայց հերքել է, որ մայրը վիրահատարանում է եղել, երբ սկսել են անզգայացումը։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կարգավորող գործակալությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել։