Ռուսաստանը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Վրաստան
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։
Բացի այդ, Վրաստանում գտնվողներին խորհուրդ է տրվում խուսափել Թբիլիսիի և Բաթումի պատմական կենտրոնների մարդաշատ վայրերից։
«Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։ Եթե դուք արդեն երկրում եք, խորհուրդ ենք տալիս խուսափել մարդաշատ վայրերից, մասնավորապես՝ Բաթումիի և Թբիլիսիի պատմական կենտրոններից»,- նշել են գործակալությունից։
Ի դեպ, Odessa Journal հրատարակությունը գրում է, որ մոբիլիզացիայից փախած ռուսները կազմում են Վրաստանի բնակչության գրեթե 8%-ը։