Տեղեկություն Գերմանիայում աշխատել ցանկացողների համար - մանրամասներ
Գերմանիայի կառավարությունը ներկայացրել է ներգաղթի բարեփոխումների նախագիծ, որն ուղղված է երկրում աշխատուժի պակասի վերացմանը։ Ինչպես գրում է «Reuters»-ը, օրինագծով աշխատանք փնտրողների համար Գերմանիա գալու երեք ճանապարհ է առաջարկվում.
Առաջինը պահանջում է Գերմանիայում ճանաչված մասնագիտական կրթություն կամ համալսարանական աստիճան, ինչպես նաև աշխատանքային պայմանագիր.
Երկրորդ ճանապարհը ենթադրում է համապատասխան ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև աստիճան կամ մասնագիտական պատրաստվածություն.
Երրորդը այսպես կոչված Հնարավորության քարտ է, որը նախատեսված է համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ չունեցող, բայց աշխատանք գտնելու պոտենցիալ ունեցող անձանց համար։ Նշված ծրագիրը հիմնված է միավորային համակարգի վրա, որը գնահատում է որակավորումները, լեզվական հմտությունները, մասնագիտական փորձը, կապերը Գերմանիայի հետ և տարիքը։
«Հմուտ աշխատուժի բազայի ապահովումը Գերմանիայի ամենամեծ տնտեսական խնդիրն է գալիք տասնամյակների ընթացքում»,- ասել է Գերմանիայի աշխատանքի նախարար Հուբերտուս Հայլը։