Վրաստանում սպասվում է ձյուն
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 8-ից 11-ը Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ առատ, բարձր լեռներում տեղ-տեղ ձյուն, արևմտյան քամու ուժգնացում, ծովում 4-5 բալանոց փոթորիկ։
Ըստ կանխատեսումների՝ սպասվող հորդառատ անձրևները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ փոքր գետերում՝ վարարումներ։
«Հանրապետության լեռնային շրջաններում հնարավոր է ձնահյուսի ձևավորում, իսկ լեռնոտ և լեռնային շրջաններում՝ սողանքների առաջացում և ակտիվացում (վտանգի աստիճանը միջին է)»,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։