Նորություններ
Ախալցիխեում մեքենան անցորդներին վրաերթի է ենթարկել
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխեի Կոստավա փողոցում: Մեքենան հարվածել է մայթով անցնող երկու հետիոտնի: Դեպքը տեղի է ունեցել Սեպտեմբերի 9-ին, ժամը 18:00-ի սահմաններում: Ըստ ականատեսների, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մայթով տեղաշարժվելիս վրաերթի է ենթարկել երկու աղջկա:
Տուժածներին բազմաթիվ թեթև վնասվածքներով շտապ օգնության անձնակազմը տեղափոխել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց: Կլինիկայի մենեջերի խոսքով, նրանք թեթև ծանրության վնասվածքներ են ստացել:
Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչն առողջությանը թեթև կամ լուրջ վնաս է հասցրել»:
Այս հոդվածի համաձայն՝ հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ էլ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով:
Տարածեք :