Սամցխե-Ջավախեթիում օդի ջերմաստիճանը կնվազի
Հունվարի 11-ին և 12-ին Սամցխե-Ջավախեթիի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների և արևոտ եղանակ, սակայն գիշերը ջերմաստիճանը կնվազի։
Ախալցիխե - ցերեկը՝ +7° և +5°, գիշերը՝ -7° և -6°։
Բորջոմի - ցերեկը՝ +9° և +8°, գիշերը՝ -1° և 0°։
Ասպինձա - ցերեկը՝ +6°, գիշերը՝ -3° և -6°։
Ադիգենի - ցերեկը՝ +5° և +7°, գիշերը՝ -2° և -5°։
Ջավախեթի (Ախալքալաք) - ցերեկը՝ +3° և +2°, գիշերը՝ -6° և -9°։
Նինոծմինդա - ցերեկը՝ +2°, գիշերը՝ -6° և -8°։
Տարածաշրջանի հանգստյան գոտիներում նույնպես արևոտ կլինի:
Աբասթուման - ցերեկը՝ +5°, գիշերը՝ -7° և -6°։
Բակուրիանի - ցերեկը՝ +3° և +1°, գիշերը՝ -4° և -3°։
Թբիլիսում նույնպես սպասվում է արևոտ եղանակ՝ ցերեկը +12° և +13°, գիշերը՝ +1° և +2°։