Սամցխե-Ջավախքը Վրաստանի բազմազգ շրջաններից մեկն է, որտեղ վրացիների հետ միասին ապրում են հայեր, հրեաներ, հայրենադարձված մեսխեր և բնակություն հաստատած ադրբեջանցիներ: Այս առումով տարածաշրջանն առանձնանում է ուղեբեռի կայանի տարածքով, որտեղ տարբեր ազգությունների մարդիկ տարիներ շարունակ միմյանց հետ բարիդրացիական կյանք են վարում:
Նարգիզ Սուլեյամնովը ամուսնու և երկու երեխաների հետ Ադրբեջանից Վրաստան, ապա ուղեբեռի կայանի տարածք տեղափոխվել է 2009 թվականին: Հարևանները Նարգիզին սիրեցին առաջին իսկ օրվանից: 40-ամյա կինն ամեն ինչ սկսել է զրոյից:
Նարգիզը ամեն օր հարևանների համար պատրաստում է ադրբեջանական ավանդական ուտեստներ և չի հրաժարվում կիսել իր գիտելիքները:
«Ավանդական թխվածքից և թեյից լավ ինչ կարող է լինել: Մենք էլ սովորեցինք: Երբեք չի ալարում թխվածք պատրաստել: Իր ձեռքով պատրաստված խմորը միշտ պահում է սառնարանում, ասելով, որ եթե հանկարծ հյուր գան, պատրաստի կունենամ»,- պատմում է Նինո Սամղուրաշվիլին:
Ախալցիխեի տոլերանտության խորհրդանիշ հանդիսացող վայրերից մեկում ապրում է 16 ադրբեջանական ընտանիք: Տեղի բնակիչները քաջ ծանոթ են օտար ավանդույթների, տարեդարձների և նշանակավոր տոների հետ:
«Միմյանց լավ ենք հասկանում: Ես վրացերեն գիտեմ, բայց ցավոք չեմ կարող խոսել: Հիմնականում ռուսերեն ենք խոսում»,- ասում է Նարգիզ Սուլեյմանովը:
Տեղացիներն ասում են, որ ազգերի միջև կրոնական հարցերը, բախումները և ատելությունը երբեք չեն եղել և չեն էլ լինի ուղեբեռի կայանի բնակավայրում: Բնակիչներն ապրում են մեկ ընտանիքի պես:
Սվետլանա Կլդիաշվիլին ընտանիքի հետ, ուղեբեռակայանի տարածք տեղափոխվել է Ադիգենիից, ութ տարի առաջ: Նրա առաջին հարևանները Նարգիզն ու Անաիդան էին: Ասում է, որ նոր հարևանները նրան սիրով և ջերմությամբ ընդունեցին:
«Առաջին իսկ օրվանից հարևաններս այնպես ընդունեցին, կարծես նրանց հազար տարի է ճանաչում եմ»,- ասում է Սվետլանա Կլդիաշվիլին:
«Դեպք է եղել, երբ Սբ. Մարիամի տոնին աղջիկներն ասել են, որ նրանք գիտեն տոնի մասին: Սա շատ լավ է: Հրաշալի է, որ նրանք հետաքրքրվում են մեր մշակույթով»,- հպարտանում է Սվետլանա Կլդիաշվիլին:
Աննա Գասպարյանը հարևանների սիրով պարուրված տարածքում ապրում է շուրջ 70 տարի: Ըստ Աննայի, տարիներ շարունակ ջերմ հարաբերություններ ունեն հարևանների հետ:
«Նարգիզային, Սվետլանային և մնացածներին երեխաներիս պես սիրում եմ: Անգամ բանավեճ չեմ հիշում մեր հարաբերություններում»,- ասում է Աննա Գասպարյանը:
Տարեց կինն ասում է, որ հարևանների հետ հարաբերությունները նրա համար շատ նշանակավոր են: Երբ իրեն վատ է զգում, հարևաններն ու հարազատները հավաքվում և միասին խնամում են հիվանդին:
«Ուղեբեռակայանի» բնակավայրը գտնվում է Ախալցիխեի հարակից տարածքում: Տարիների ընթացքում բնակավայրում հարևանությամբ ապրում են վրացիները, հայերը, հրեաները, հայրենադարձված մեսխերն ու ադրբեջանցիները:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: