Ընդդիմության ցույցը կվերսկսվի այսօր ժամը 18:00-ին
«Ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիան հայտարարում է, որ ընդդիմության հանրահավաքը կվերսկսվի այսօր`ժամը 18:00-ին:
Ինչպես նշել է Նիկա Մելիան, բոլորը տեսան, որ այս կառավարությունը չի կարող այլ բան անել, քան բռնություն գործադրել:
«Մենք բոլորս տեսանք, որ կառավարությունը, ռեժիմը միայն բռնություն է: Բռնությունից բացի, նա ոչինչ չի կարող անել և չի անի, քանի որ ինքը բռնարար է: Այս պայքարը չի դանդաղելու, և մենք կհավաքվենք Ռուսթավելի պողոտայում ժամը 18:00-ին»,- հայտարարել է Նիկա Մելիան: