Ախալցիխեում, անվճար թեստավորման ժամանակ, հերթ պահած անձի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Ախալցիխեում, անվճար թեստավորման ժամանակ, բանկի մոտ հերթ պահած մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուս: Քաղաքացին օգտնվեց զեղչից և փողոցում անվճար թեստավորվեց: Արդյունքում պարզվեց, որ նա վարակված է:
Ախալցիխեի մունիցիպալիտետում Covid19-ի թեստ հանձնելն հնարավոր է արդեն փողոցներում: Բնակիչները կարող են թեստաովորվել անգամ այն դեպքում, երբ նրանք, կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ չունեն:
Թեստավորումն Ախալցիխեում սկսվել է հունվարի 8-ից, հանրային առողջապահության կենտրոնի նախաձեռնությամբ: Քաղաքում անցկացվել է մոտ 50 թեստ:
Այսօր թեստավորումը կշարունակվի գյուղ Ծղրութում: Բնակչությունը ցանկացած գյուղում թեստ հանձնելու հնարավորություն կունենա ժամը 10:00-ից 18:00-ի սահմաններում: