Ախալցիխեի առաջին հանրային դպրոցում երկշաբաթյա արձակուրդները սկսվում են
Քաղաք Ախալցիխեի թիվ 1 հանրային դպրոցի աշակերտերը 2 շաբաթ կհանգստանան: Արձակուրդները կսկսվեն Հոկտեմբերի 26-ին և կավարտվեն Նոյեմբերի 10-ին: Լրացուցիչ արձակուրդների պատճառը ուսուցիչների քննություններն են, որի հետևանքով 12 հանրային դպրոցում ուսումնական ընթացքը կընդհատվի:
Կրթության նախարարությունում ասում են, որ բաց թողնված դասերը կվերականգնվեն:
«Ինչպես հայտնի է, 2019 թվականի նոյեմբերին նախատեսվում է անցկացնել ուսուցիչների առարկայի և մասնագիտական իրավասությունների քննություն/ թեստ: Այս պատճառով 12 հանրային դպրոցներում ուսումնական ընթացքը ժամանակավորապես կընդհատվի»,- հայտարարում են նախարարությունում: