Լուրեր
Գյուղ Փերսայում տեղացիների հողամասերը բռնագրավել են
Ախալցիխեի մունիցիպալիտետի գյուղ Փերսայում, Ուշանգի Ափցիաուրիի, Շալվա Ջեյրանաշվիլիի և Ջիմշեր Գոգոլաուրիի հողամասերը հակառակ իրենց կամքին, բռնագրավել են: Երեք ընտանիքների հետ «Վրաստանի պետական էլեկտրոհամակարգը» համաձայնության գալ չկարողացան:
Ախալցիխեի գյուղ Փերսայով անցնում են բարձր էլեկտրագծեր: Ընկերությունը ստիպված եղավ էլեկտրագծերը տեղադրել բնակչության հողատարածքների և տան տարածքների մոտ: Այս պատճառով բնակչության մեծ մասը ստիպված եղավ զիջել հողատարածքը: :
Վրաստանի պետական էլեկտրահամակարգում ասում են, որ վերաբնակեցման գործողությունների պլանը, որը հաստատվել է վրացական կառավարության կողմից, պատրաստվել է Համաշխարհային բանկի հետ համաձայնեցմամբ, իսկ փոխհատուցումը որոշվել է անկախ փորձագետի կողմից:
Շինարարական ընկերությունը 1 քառակուսի մ հողամասի համար վճարում է 38 թեթրի: Երեք ընտանիք այս փոխհատուցումը չընդունեց: Փերսայի բնակչությունը համարում է, որ շատ ցածր գին են վճարում հողատարածքների համար:
Ախալցիխե-Բաթումի նախագիծը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Շինարարությունը սկսվել է 2015թվականի հուլիսին և այս տարի պետք է ավարտվեր: Նրա համար ծախսվում է մոտ 37 մլն դոլար:
Փերսայում բնակչությունը հողերը չեն զիջում, պետությունը աշխատում է ստանալ առանց համաձայնության
Տարածեք :