Ախալցիխեում ամանորյա պատրաստություններն արդեն սկսել են: Մունիցիպալիտետի զարդարման, քաղցրավենինքերի և միջոցառումների համար քաղաքապետարանը 4 տենդեր է հայտարարել:
Ամանորյա միջոցառումների կազմակերպման համար բյուջետից տրամադրվել է 24 813 լարի:
Նախատոնական լույսերով քաղաքում 2020 թվականին միայն 14 հրապարակ կզարդարվի: Զարդոնքներ կտեղադրվեն նաև գյուղերում (Վալե, Սխվիլիսի,Ծղալթբիլա,Ածղուրի,Ագարա, Ծնիս,Մինաձե և Մուսխ):
Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 27-ը, իսկ ապասարումը կիրականացվի 2020 թվականի հունվարի 16-ից մինչև հունվարի 20-ը:
Տոնածառի զարդարման համար Ախալցիխեի քաղաքապետարանը հայտարարել է առանձին տենդեր՝ 13 500 լարի սահմաններում:
Նոր Տարվա լույսերի համար 11 000, իսկ քաղցրավենիքների համար 12 973 լարի է նախատեսված:
Անցած տարի Ախալցիխեի մունիցիպալիտետը ամանորյա պատրաստությունների համար նախատեսել էր 46,000 լարի: