Լուրեր
«Ազատությունը իմ իրավունքն է»,- մրցույթ երիտասարդների համար
Եթե մտածել եք այն մասին, թե ո՞րն է ձեր, մեր և ուրիշի իրավունքը, ինչու՞ ենք մշտապես պայքարում ազատության համար, ուրեմն ժամանակն է, քո մտքերը ներկայացնել հասարակությանը:
Մարդկանց իրավունքների և բռնության մասին իրազեկության բարձրացման քարոզչության սահմաններում, հայտարարվում է Էսսեների մրցույթ, թեմայով՝ «Ազատությունն իմ իրավունքն է»: Մանսակցել կարող են 14-25 տարեկան երիտասարդները:
Էսսեն պետք է պարունակի առնվազն, 700 բառ և պետք է վերաբերվի մարդկանց իրավունքներին, ազատություններին և բռնությանը: Կճանաչվեն երկու լավագույն գրավորների հեղինակները: Աշխատանքներն ուղղարկել հնարավոր է
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
էլեկտրոնային հասցեով, նշելով ձեր ազգանունը, հեռախոսահամարը և տան հասցեն: Էսսեների ուղղարկման վերջնաժամկետը դեկտեմբերի 9-ն է:
Մրցույթը հայտարարվել է դեմոկրատական ներգրավվածության աջակցության ծրագրի (FID) շրջանակներում, որն իրականացնում է Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիան, Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի գործընկերը Սամցխե-Ջավախքում, հասարակական կազմակերպություն դեմոկրատ մեսխերի միությունն է:
Տարածեք :