Լուրեր
Ասպինձայում, Քուռ գետում դի են հայտնաբերել
Ասպինձայում, Քուռ գետում միջին տարիքի տղամարդու դի են հայտնաբերել: Նա Նաքալաքև գյուղի բնակիչն է:
Տղամարդը տանից դուրս է եկել երեկ, փետրվարի 23-ին առավոտյան: Դրանից հետո ընթանում էին որոնողական աշխատանքներ: Դին հայտնաբերել են քիչ առաջ:
«Երեկ երեկոյան, ժամը 17։00-ից հետո ամբողջ գյուղով փնտրում էինք: Նրա որդին ծանր հիվանդություն ունի,ոչինչ չեմ բացառում, հնարավոր է, որ լսելուց հետո այւս նորությանը չի դիմացել, ինքնասպան է եղել, հնարավոր է ուղակի ընկել է գետը, շատ աշխատասեր էր»,- ասում են գյուղում:
Ներքին գործերի նախարարությունից 9-րդ ալիքի մոտ հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն, ինչը նշանակում է հասցնել ինքնասպանության:
Տարածեք :