Պետք է սովորել ապրել կորոնավիրուսի հետ. Գամղրելիձե
«Պետք է քիչ-քիչ սովորենք կորոնավիրուսի վարակի հետ ապրել, այնպես, որ նրանից վնաս կրելուց խուսափենք: Սա է պատճառը, որ արգելքների մեղմացումը կգործի աստիճանաբար՝ փուլ առ փուլ»,- այս մասին խոսում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենը նաև նշել է, որ կառավարության կողմից սահմանված 6 փուլերից մեկի ընթացքում կվերականգնվի նաև հանրային տրանսպորտը, սակայն դա կախված կլինի համաճարակային իրավիճակի հետ:
«Հանրային տրանսպորտը կվերականգնվի շուտով, սակայն մինչ այդ պետք է լավ պատրաստվենք: Մարդիկ չպետք է մտածեն, որ կորոնավիրուսին հաղթել ենք»,- հայտարարել է Գամղրելիձեն:
Նրա խոսքով ամենաուժեղ զենքը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, դա սոցիալական հեռավորությունն է: