Կորոնավիրուսից մահացող կինը 45 տարեկան է - մանրամասներ նոր դեպքի մասին
Վրատանում կորոնավիրուսից մահացել է 10-րդ հիվանդը: Ինչպես հայտարարում են առողջապահության նախարարությունից, վարակակիրը բուժվում էր Գորիի բժշկական հաստատությունում: Հոսպիտալի տեղեկության համաձայն, պացիետնը 45 տարեկան կին էր, ում կլինիկա տեղափոխել էին ապրիլի 29-ին:
«Հիվանդը ուներ ուղեկցոծ հիվանդություններ, զարկերակային գերճնշում և այլն: Կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, որտեղ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ: Ավելի ուշ, գլխի տարածքում զարգացավ երկկողմանի արյունահոսություն: Վիճակը գնահատվել էր որպես կրիտիկական, որի պատճառով նա բուժվում էր վերակենդանացման բաժանմունքում: Կլինիկայում հիվանդի վիճակը խիստ ծանր է եղել առաջին իսկ օրվանից ՝ միաժամանակ առաջացած հիվանդությունների պատճառով:Չնայած մեր կոծմից տարված բազմաթիվ փորձերի, այնուամենայնիվ նրա կյանքը փրկել չհաջողվեց»,-գրված է հիվանդանոցի վարչակազմի կողմից հրապարակած տեղեկատվության մեջ:
Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 623, որից 288 պացիենտ առողջացել է:
Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել երեք քաղաքացի:
Կարանտինում է գտնվում 4723 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 446 անձ: