Երբ կբացվի եղանակը Սամցխե-Ջավախքում
Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների բաժնի պետ Դոդո Գվազավայի, Վրաստանի տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազումը պայմանավորված էր եղել արկտիկայական ցուրտ օդային զանգվածների տարածմամբ:
Գվազավան Վրաստանի առաջին ալիքին հայտնել է, որ ջերմաստիճանը նվազել է հատկապես բարձրադիր լեռնային շրջաններում: Որոշ վայրերում տեղացել է ձյուն:
Օդերևույթաբանների կանխատեսմամբ Վրաստանում եղանակը վաղվանից կբարելավվի ամբողջությամբ: