Ավտովթար Փարեխայում - կա զոհ
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 14-ին: Մոտ 55 տարեկան տղամարդը, հավանաբար սրտի կաթվածի հետևանքով վատացել է և բախվել հակառակ ուղղությամբ երթևեկող ավտոմեքենային:
Դ.Չ.-ն տեղում մահացել է: Երկրորդ մեքենայի վարորդին տեղափոխել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց:
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխե-Ադիգենի կապող ճանապարհահատվածին: Բեռնատար և թեթև մեքենաները բախվել են միմայնց:
Ներքին Գործերի Նախարարությունից 9-րդ ալիքին հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 276-րդ հոդվածի ութերորդ մասով, ինչը ենթադրում է՝ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժի կամ դրա շահագործման կանոնների խախտում: