Ախալցիխեում հետիոտնին վրաերթի են ենթարկել
Նկարն՝ արխիվից
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել «9 ապրիլի» փողոցում, ժամը 03:00-ի սահմաններում: Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին: Տուժածին տեղափոխել են Ախալցիխեի կլինիկա «Իմեդի»: Ըստ մենեջերի, այնուհետև, ընտանիքի ցանկության համաձայն, Ախալցիխեից, հիվանդին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Թբիլիսի:
«Առողջական վիճակը գնահատվում է ոչ շատ ծանր, բայց ոչ էլ թեթև: Կոտրվածքներ չուներ, բայց նկատվում էին տարբեր վնասվածքներ: Ընտանիքը ցանկացավ, որ Թբիլիսի տեղափոխենք»,- «9-րդ ալիքի» մոտ ասում է Մզիա Կակոշվիլին:
Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչն առողջությանը ավելի քիչ լուրջ վնաս է հասցրել»:
Այս հոդվածի համաձայն՝ հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ էլ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով…