Լուրեր
Ախալքալաքում հոսանքահարումից տղամարդ է մահացել
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 15:00 -ի սահմաններում, Խոսպիո գյուղում հոսանքահարումից տղամարդ է մահացել: Նա Ադիգենից էր:
«Աշխատում էր Խոսպիո գյուղում, Նինոծմինդա տանող ճանապարհին, բայց ոչ գլխավոր ճանապարհի վրա, մեքենան էր վերանորոգում, բարձրացրել էր այն, իսկ այնտեղ բարձրավոլտ լարեր կան, մեքենայի թափքը դիպել է էլեկտրական լարերին, և նա էլեկտրահարվել է, մահացել է», – ասաց Խոսպիո գյուղի բնակիչներից մեկը:
Մահացածը միջին տարիքի էր և Ադիգենի բնակիչ:
Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհը վերանորոգում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: JNEWS- ը զանգահարեց պարզելու, թե արդյոք մահացողը իրենց աշխատողն է:
«Ոչ, նա մեր աշխատակիցը չէր, նա, հավանաբար, երկաթուղու աշխատող էր, ես չգիտեմ: Ճանապարհը վերանորոգում ենք մենք, նա մեզ մոտ չի աշխատել», – ասաց «Ջավախ Ավտո Գզա» ՍՊԸ-ի տնօրեն Ջաբա Ձիրկվաձեն:
Ոստիկաններն այժմ աշխատում են դեպքի վայրում:
Հետաքննությունը սկսվել է 240-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը ենթադրում է հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկանց մահվան:
Տարածեք :