Ավտովթարում տուժած կնոջը շտապ տեղափոխում են Թբիլիսի
Երեկ, Օգոստոսի մեկին, Բորջոմում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 12 մարդկանցից մեկի առողջական վիճակը ծանր է: Ուղևորը, ով նստած էր Ախալցիխե-Թբիլիսի ուղղությամբ երթևեկող միկրոավտոբուսում, ծանր տրավմա է ստացել գլխուղեղում: Այժմ գտնվում է կոմայի մեջ: Երիտասարդ կնոջը այսօր, Բորջոմիի հիվանդանոցից շտապ օգնության անձնակազմը տեղափոխում է Թբիլիսի:
Այս պահի դրությամբ, Բորջոմիի բժշկական հաստատությունում բժիշկների հսկողության տակ գտնվում է ավտովթարից տուժած 3 պացիենտ:
«Կնոջը տեղափոխում են Թբիլիսի: Մնացածների վիճակը կայուն է: Փոքրիկ երեխան նույնպես արդեն լավ է: Պացիենտներից մեկին վիրահատել ենք»,- հայտարարում է Բորջոմիի բժշկական կենտրոնի վիրաբույժ՝ Դավիթ Գունդիշվիլին: