Լուրեր
Կուլիկամում, այսօր հուղարկավորեցին Վարդան Միրանյանին
Ախալքալաքում, ողբերգական ծեծկռտուքի արդյունքում սպանված 27-ամյա Վարդան Միրանյանին հուղարկավորել են: Իսկ սպանության մեջ մեղադրվող Արթուր Գաբրիելյանի ընտանիքի անդամները լքել են քաղաքը:
Հանցագործության մեջ մեղադրվող անձանց ինքնությունը պարզելու համար հետաքննությունը դեռևս շարունակվում է: Տեղացիները գյուղի կենտրոնում սև կտոր են կախել:
Մինչ այժմ՝ 4 տան վրա հարձակման և հյուրանոցի հրկիզման համար պատասխանատու դեռևս չկա: Սպանության մեղադրանքով ձերբակալված է մեկ անձ, նա մնում է նախնական կալանքի տակ:
Հատկանշական է, որ Օգոստոսի 8-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ախալքալաքի կենտրոնում երիտասարդների միջև բախում է տեղի ունեցել, կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքից 27- ամյա երիտասարդ է մահացել:
Տարածեք :