Լուրեր
Գետ, որը մարդկանց մեղքերի պատճառով ցամաքեց. Գյուղ Օրջայի մասին
Օրջան գտնվում է Ախալքալաքից 9կմ հեռավորությամբ: Գյուղն ընկած է Բարալեթ գետի աջ մասում, ծովի մակարդակից 1 680մ բարձրության վրա: Օրջայում բնակիչների եկամուտի աղբյուրը հիմնականում գյուղատնտեսությունն ու Ռուսաստանից եկած գումարն է:
Համաճարակի պատճառով գյուղացիներից շատերը Վրաստանի հյուսիսային ուղղությամբ ուղևորվել չկարողացան, որի պատճառով այս տարի, ավանդական սպորտային մրցույթն առանձնանում էր մարդկանց բազմությամբ: Ողբերգական տարբեր պատճառներով մահացած երիտասարդների անվան սպորտային միջոցառմանը մասնակցում էր մոտ 15 գյուղ: Հաղթող գյուղերը կպարգևատրվեն:
Օրջայում մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ 2018 թվականին տրվեց XVI-դարում կառուցված եկեղեցուն: Վանքը գտնվում է գետի աջ մասում: Այն կառուցվել է մինչև 16-րդ դարի 70-ական թվականները, թուրքերը Մեսխեթին կգրավեին:
Գյուղը տարբերվում է եկեղեցինեի և վանքերի բազմությամբ: Ըստ օրջացիների, Սբ. Թադեոսի առաքելական եկեղեցին փլուզվել է 1988 թվականին: 2016 թվականին փորման աշխատանքների արդյունքւմ գյուղացիները հայտնաբերել են եկեղեցու ավերակները: Եկեղեցու գրեթե կեսը գտնվում էր գետնի տակ: Տեղացիները կառույցը վերականգնելու համար գումար են հավաքել:
Գյուղում ևս մեկ՝ նոր «Հազմարի» անվան եկեղեցի կա, որը կառուցվել է 1997-1999 թվականներին: Ըստ ավանդազրույցի, ով մտնում և եկեղեցում մոմ էր վառում, բուժվում էր բոլոր տեսակի հիվանդություններից:
Բացի եկեղեցիներից, գյուղում 2018 թվականից գործում է նաև մատուռ, որը տեղացիները կոչում են «Յուզբաշյանների Սուրբ Մասունք»:
Բացի վերոնշյալից, գյուղում կանգուն է նաև հին մատուռը, որը կառուցվել է 1900 թվականին: 1996 թվականին տեղացի՝ Վելիխան Անտոնյանի ֆինանսավորությամբ աղոթատեղին վերակառուցվել է:
Մայիսի 6-ին Օրջայի բնակչությունը նշում է «Ծռատոնը»: Տոնը նշում են հարևան գյուղ՝ Խանդո գնալով և այնտեղ մոմ վառելով: Ավանդույթի համաձայն, այս օրը կանայք երկաթե առարկաներին (դանակ, մկրատ և այլն) չեն կպնում: Այս օրը նրանց արգելվում է նաև տանն աշխատել:
Լեգենդի համաձայն, գյուղ Օրջայում գոյություն ուներ գետ, որը բնակիչներն անվանում էին «Կոչկոչյան»: Բացի Օրջայից, գետը ջուր էր մատակարարում նաև Դիլիսկա և Կորխ գյուղերին: Ժամանակի ընթացքում Կոչկոչյանը ցամաքեց: Տեղացիները կարծում են, որ պատճառը բնակչության մեղքերն են: Այս տարածք գյուղացիները աղոթելու և մոմ վառելու համար գնում են մինչ օրս:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Տարածեք :