Լուրեր
Ախալքալաքի Արդարադատության տան ապակին կոտրել են
Ախալքալաքում Արդարադատության տան ապակին կոտրված է: Իրավապահներն արդեն դեպքի վայրում հետաքննություն են սկսել:
Տեղացիներն ասում են, որ արդյունքում ապակին ամբողջովին փշրվել է: Ախալքալաքում չեն բացառում, որ ապակին կոտրվել է ոչ թե քարի հետևանքով, այլ փամփուշտի:
Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ներքին Գործերի Նախարարությունից «9-րդ ալիքին» ասում են, որ հետաքննությունը իրականացնում են Քրեական Օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ ոչնչացում:
Տարածեք :