Ախալցիխեում մոտոցիկլետը հարվածել է 8-ամյա տղային. վիճակը ծանր է (Տեսանյութ)
06.09.2020
Ախալցիխեում, Ռաբաթի հարակից տարածքում մոտոցիկլավարը հարվածել է 8-ամյա տղային: Տուժածի՝ Գրիգոր Ագաբաբյանի առողջական վիճակը ծանր է: Ըստ ընտանիքի բարեկամների, վնասվել են երեխայի գլուխն ու ոտքերը:
«Բայկերը երթևեկում էր 100կմ արագությամբ, երեխայի գլուխն ու ոտքերը վնասվել են: Ասում են, որ ծայրահեղ ծանր վիճակում է: Վարորդը եղել է Թբիլիսիից, ով մասնակցում էր մոտոցիկլավարների համար նախատեսված մրցույթին: Ինչպես ասում են ականատեսները, երեխայի մեղքով է եղել, նա է փախել, վազել և թռել մոտոցիկլետի դեմ»,- ասում է ընտանիքի հարազատը:
Դեռահասին շտապ տեղափոխել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց: Բժշկական հաստատության մենեջեր՝ Ռևազ Կուճուխիձեն բացատրում է, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է և միացված է արհեստական շնչառության սարքին:
Շտապ օգնության անձնակազմը երեխային տեղափոխել է Թբիլիսի, Իաշվիլիի անվան կլինիկա:
Դեպքը տեղի է ունեցել այսօր, Սեպտեմբերի 6-ին:
Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչն առողջությանը թեթև կամ լուրջ վնաս է հասցրել»:
Այս հոդվածի համաձայն՝ հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ էլ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով:
Բայկերների կողմից անցկացվող մրցույթից մասնակցում են Վրաստանի տարբեր շրջաններից:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.