Սամցխե-Ջավախքում մեքենան բախվել է քարերին
Բորջոմում, Թորի փողոցում, թեթև ավտոմեքենան բախվել է քարերի կույտին: Տեղեկությունը ավտոճանապարհային պատահարի մասին տարածում է «Բորջոմի» հեռուստաընկերությունը: Մեքենայում եղել է միայն վարորդը, ում կոտրվածքներով տեղափոխել են տեղական հիվանդանոց:
Տրանպորտը հավանաբար, Բակուրիանից երթևեկում էր Բորջոմիի ուղղությամբ:
Տեղում մոբիլիզացված էին համապատասխան գործակալության աշխատակիցները:
Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչն առողջությանը թեթև կամ լուրջ վնաս է հասցրել»:
Այս հոդվածի համաձայն՝ հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ էլ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով: