210 նոր դեպք Հայաստանում, 227՝ Վրաստանում. կտրուկ դեպքերի աճ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4140 դեպք: Ապաքինվածների քանակը ավելացել է 69-ով և կազմել 1643։
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 24 պացիենտ, նրանցից մեկը մահացել է այսօր։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 255 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ: Կովիդ հյուրանոցներում գտնվում է 563 քաղաքացի:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ սեպտեմբերի 22-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 218 դեպք:
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք, դրանով վարակման ընդհանուր թիվը դարձնելով 47 552:
Վերջին մեկ օրում երկրում վարակից մահացել է չորս պացիենտ:
Հայաստանում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 938 մարդ: Այսօրվա դրությամբ հիվանդանոցներում բուժում է ստանում ավելի քան 3600 քաղաքացի: