Ախալցիխեում տղամարդու դի են հայտնաբերել
Ախալցիխեում մինչ այժմ ընթանում են 1981 թվականին ծնված տղամարդու դիակի հետազոտությունները:
Երիտասարդ տղամարդուն մահացած գտել են Ախալցիխեի հարակից տարածքում, արհեստանոցներից մեկում:
Դեպքը տեղի է ունեցել Հոկտեմբերի 15-ին: Ընկերների տեղեկության համաձայն, հանգուցյալն ուներ առողջական խնդիրներ:
«Նախկինում էլ ուներ խնդիրներ, սրտի և գլխի հատվածներում, վիրահատել էին: 39 տարեկան էր, երկու երեխան մնացին առանց հոր»,- ասում են նրա հարազատները:
Կարանտինային գոտում տղամարդու մահվան դեպքի առթիվ հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով, որը ենթադրում է ինքնասպանություն: