Ուժեղ ձյան պատճառով Ախալցիխեում բեռնատարեր են կուտակվել
Փետրվարի 16-ին, ուշ գիշերը Ախալցիխե մուտքի մոտ բեռնատար մեքենաներ են կանգնել: Մոտ 10 վարորդներ սպասում են Ախալքալաք-Նինոծմինդա տանող ճանապարհի բացմանը: Իրավապահները նրանց թույլ չեն տալիս շարժվել հայ-թուրքական սահմանի ուղղությամբ: Վարորդները նշում են, որ պատճառը վատ եղանակն է:
Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով մեքենաների մի մասին արգելվել է շարժվել դեպի Թուրքիայի Հանրապետության սահման: Ըստ ճանապարհների դեպարտամենտի, առատ ձյան, ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով, Ախալքալաք-Կարծախի միջազգային նշանակություն ունեցող ավտոճանապարհի 5-36,5 կմ հատվածում արգելվում է կցորդների, կիսակցորդների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների շարժը: