Վրաստանում սկսվում է պլանային վիրահատությունների ֆինանսավորումը: Այս նախագիծն իրականացվում է առողջապահության համընդհանուր ծրագրի շրջանակներում: Տեղեկությունը տարածում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբեր ամսից կորոնավարակի տարածման պատճառով երկրում առողջապահության պետական ծրագրի շրջանակներում պլանային վիրաբուժական ծառայությունների համար երաշխիքային թերթիկի տրամադրումը դադարեցվել էր մինչեւ 2021 թվականի մարտը: