«Ջավախքը հայի կողքին» -Նինոծմինդայում բարեգործական հիմնադրամի մասնաճյուղ է բացվել
Այսօր, փետրվարի 23-ին, Նինոծմինդայում, բարեգործական հիմնադրամի մասնաճյուղ է բացվել: «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամը հիմնադրվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների առաջին օրերին: Հիմնադիր անձանցից մեկը՝ Կարեն Պապիկյանն ասում է, որ գրասենյակի բացման նպատակը Հայաստանի քաղաքացիներին և Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին օգնելն է:
Նինոծմինդայում, հիմնադրամի մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցում էին ինչպես քաղաքացիները, այդպես էլ հոգևոր անձինք:
«Հիմնադրամը, Ղարաբաղի պատերազմի սկսվելուց անմիջապես հետո, ստեղծեցինք Ախալքալաքում: Սկսեցինք գումար և սնունդ հավաքել և ուղարկել պատերազմի մասնակիցներին: Հիմնադրամի նպատակն այն է, որ տարածաշրջանը աջակցություն ցուցաբերի Ջավախքի, Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիներին»,- «9-րդ ալիքի» հետ զրույցում ասում է Կարեն Պապիկյանը: Նա նշում է, որ գրասենյակ պատրաստվում են բացել նաև Ախալցիխեում:
Վերջերս հիմնադրամը սկսել է Ջավախքի կարիքավոր ընտանիքներին բաժանել հավաքված այն սնունդը, որը հնարավոր չէ ուղարկել Հայաստան: