Վալեում գազը պայթել է
Ախալցիխեի քաղաք Վալեում, տանը հավանաբար գազօջախն է պայթել: Տուժած կնոջը տեղափոխել են դեռ Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց, որտեղ ցուցաբերել են առաջին օգնությունը, իսկ հետո Թբիլիսիի այրվածքների կենտրոն: 48-ամյա կնոջ վիճակը ծանր է, նրա մարմնի 20%-ն այրված է:
«Հավանաբար, գազի պայթյունի հետևանքով ստացել է այրվածքներ: Այրվածներ ունի գլխի, ձեռքերի և դիմացի մասում: Ավելանում է շնչուղիների ջերմային-ինհալացիոն վնասները և այրման շոկը: Վիճակը ծանր է, նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունք», - ասում է այրվածքների կենտրոնի ղեկավար՝ Գուգա Քաշիբաձեն:
Տուժածը SOCAR- ի բաժանորդ է: Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղի է ունեցել բռնկում, իսկ վթարի վայրը ստուգելու են մասնագետները:
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, ինչը ենթադրում է շինարարության կամ օգտագործելու ժամանակ անվտանգության կանոնների խախտում: