Հայտնի է, թե երբ կբացվեն Վրաստանի ցամաքային սահմանները
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Նաթիա Թուրնավայի խոսքով, Վրաստանի ցամաքային սահմաննեերը կբացվեն ամռանը: Ինչպես ասաց Թուրնավան, այս հարցի քննարկումը նախատեսվում է սահմանափակումների մեղմացման երրորդ փուլում:
«Մենք սկսել ենք մեղմել ամենազգայուն հարցը, որը վերաբերում է ոչ միայն զբոսաշրջիկներին, այլ նաև մեր ցանկացած քաղաքացու, իսկ դա գիշերային ժամանցի սահմանափակումների կրճատումն է, ինչը դրական ազդեցություն կունենա բիզնեսի և զբոսաշրջության վրա: Երկրորդ որոշումը հանգստյան օրերին սրճարան-ռեստորանների բաց տարածքների բացումն է:
Եվ երրորդ փուլը լինելու է ցամաքային սահմանների բացման քննարկումը, քանի որ դա առաջընթաց կլինի զբոսաշրջության վերականգնման հարցում: Ամռան ընթացքում շատ զբոսաշրջիկներ այցելում են մեզ հենց ցամաքային սահմանով: Ինձ համար դժվար կլինի կոնկրետ ժամկետ ասել այսօր, բայց դա պետք է արվի ամառային ժամանակահատվածի համար», - ասաց նախարարը: