Այսօր Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են: Ընտրվում է Հայաստանի Երրորդ Հանրապետության 9-րդ գումարման խորհրդարանը և 8-րդ գումարման Ազգային ժողովը:
2021թ. հունիսի 20-ին ժամը 08:00-20:30 ընթացքում ՀՀ ոստիկանությունում «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել:
Ահազանգերը վերաբերվել են`
− 2-ը՝ ընտրակաշառքին,
− 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն,
− 36-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին,
− 46-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին:
Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս
տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև։
Անհայտ անձինք
կրակել են «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանի մեքենայի ուղղությամբ։ Այդ մասին Բաբաջանյանն ահազանգել է Facebook-ի իր պաշտոնական էջում և լուսանկարներ տեղադրել։
ՔԿ-ում գրանցված 15 դեպքերից միայն 1-ով`
զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու կամ տեղամասային կենտրոնում ու դրան հարակից տարածքում բռնություն գործադրելու դեպքով հարուցվել է քրեական գործ, մյուսներով նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզներն
ընտրակաշառքի վերաբերյալ օպերատիվ տվյալ են ստացել ու բացատրական աշխատանք իրականացրել, ինչի շնորհիվ հունիսի 19-ին բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչներից մեկն ու հայտնել, որ մի անձ իրեն 30 հազար դրամ է տվել, որպեսզի ինքն ու կինը քվեարկեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին։ Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
25 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են, համապատասխանաբար,
Նորիկ Նորիկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Արա Զոհրաբյանը, Հրանտ Բագրատյանը, Արթուր Վանեցյանը, Լուսինե Ավագյանը, Արթուր Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Արտակ Գալստյանը, Միքայել Հայրապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Արամ Գասպարի Սարգսյանը, Կարինե Տոնոյանը, Սուրեն Սահակյանը, Արման Բաբաջանյանը, Արա Հակոբյանը, Ալեքսան Մինասյանը, Սամվել Բաբայանը, Տիգրան Խզմալյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վահե Գասպարյանը, Դավիթ Սանասարյանը:
Որպես ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին մարտի 18-ին հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ երկրի նախագահի, խորհրդարանական երեք խմբակցությունների հետ քննարկումների արդյունքում: Մեկ ամիս անց Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, մայիսի 10-ին երկրի նախագահն ստորագրեց Ազգային ժողովն արձակելու ու ընտրությունների նշանակման հրամանագիրը: Հունիսի 7-18-ը նախընտրական քարոզարշավն էր: