«Պարետային ժամի» ժամանակ Ախալցիխեում փորձել են գողանալ մեքենա
Ախալցիխեի Կլդե գյուղում փորձել են գողանալ մեքենա: Հունիսի 28-ին, ժամը 02:00-ին հարևաններից մեկը տեսել է, թե ինչպես են տան մոտից մեքենան շարժում դեպի ներքև: Հարևանը նկատելուց հետո սկսել է գոռալ և կանչել սեփականատիրոջը: Անծանոթը մեքենան թողել է ճանապարհին ու փախել:
«Հին մեքենա է, կարծես թե «Ժիգուլի»: Եթե հարևանը չտեսներ, երևի մեքենան գողանային ու ոչ էլ գտնեինք: Գողության մեջ մեղադրվողը Ախալցիխեի գյուղերից մեկի բնակիչն է»,- ասում են տեղացիները:
ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 19-177-րդ հոդվածներով, որը ենթադրում է գողության փորձ: Գործակալությունից նշում են, որ անձը ձերբակալվել է: