Ախալցիխեում և Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով հուլիսի 30-ին, Ախալցիխեն և Ախալքալաքը մասամբ կհոսանքազրկվեն:
07:00-ից մինչև ժամը 08:00-ն, կհոսանքազրկվեն Ախալցիխեի Ռուսթավելի, Ադիգենի, Գիորգի Բրծղինվալե, Տաբիձե, Ապրիլի 9, Աղմաշենեբելի, Փառնավազ Արքա փողոցները, գյուղ Ճանարաքը, Ղրելը, Սաձելը և Մինաձեն:
13:00-ից մինչև ժամը 14:00 - կհոսանքազրկվեն Ախալքալաքի Դիլիսկա, Չունչխա և Պտենա գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: