«Forbes»-ը Վարձիան անվանել է այցելության համար ամենատպավորիչ վայր
«Forbes Spain»-ը թվարկում է յոթ տպավորիչ ուղղություններ, որոնք կարելի է այցելել «Covid-19»-ի պայմաններում: Հանրաճանաչ հրատարակությունը ընթերցողներին խորհուրդ է տալիս Իռլանդիային, Նամիբիային և Բոլիվիային զուգահեռ այցելել Վրաստանի Վարձիա:
«XII դարի այս առեղծվածային վայրը գտնվում է Ջավախքում, Ասպինձայի շրջանում, ծովի մակարդակից 1300 մետր բարձրության վրա: Աշխարհի ամենագեղեցիկ քարանձավային քաղաքներից մեկը, որտեղ հնարավոր է գաղտնի անցումներով սուզվել ժայռոտ լեռների խորքը: Դարեր շարունակ պահպանվել է մոտ 300 սրահ, ինչպես նաև ոռոգման խողովակներ, որոնք գործում են մինչ օրս, 15 եկեղեցի՝ քանդակված և 28 նկուղ՝ իրենց կավե ամաններով: Բացի այդ, նրա պատկերասրահները ուսումնասիրելիս հնարավոր է գտնել Գիորգի թագավորի և նրա դուստր Թամարի դիմանկարը, որը կապված է Վարձիայի վանքի պատմության հետ», – ասվում է հոդվածում:
«Forbes»-ի իսպանական հրատարակությունը ընթերցողին տեղեկացնում է Վրաստանում կովիդ-սահմանափակումների մասին՝ Վարձիա հասնելու համար և գրում, որ անհրաժեշտ է պատվաստման ամբողջական փաստաթուղթ և «ՊՇՌ» բացասական թեստ:
Հոդվածում նշվում է, որ 2021 թվականի հունվարից մարտ ամիսներին աշխարհում եղել է 180 միլիոնով ավելի քիչ միջազգային զբոսաշրջային ուղևորություննե՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) այս տվյալները հաստատում են «Covid -19»-ի արդյունքները, ինչը 2020 թվականը դարձրեց համաշխարհային արդյունաբերության համար ամենավատ տարին. Միջազգային զբոսաշրջիկների թիվը նվազեց 73%-ով: