Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: Այս մասին ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրությունում:
«Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը խորապես սգում են հոգելույս Հայր Մաղաքիայի անժամանակ մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,- նշված է
հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հայր Մաղաքիան եղել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվը, ապա Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդը: