Թբիլիսիի ցույցին միացան նաև Սամցխե-Ջավախքից
Թբիլիսիի Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին միացել են նաեւ Սամցխե-Ջավախքից։ Հազարավոր տեղացիներ՝ Ախալցիխեից, Ասպինձայից, Ադիգենիից և Բորժոմիից մայրաքաղաք են ուղևորվել մեկ պահանջով - հացադուլ հայտարարած 3-րդ նախագահին տեղափոխել բազմամասնագիտական բուժհաստատություն։ Ցուցարարների մի մասը պատրաստվում է գնալ Ռուսթավիի բանտ ու տեւական բողոքի ցույց սկսել։
Ընդդիմության առաջնորդներն ասում են, որ հանրահավաքները հակասական են լինելու՝ ներառյալ ճանապարհների փակումը և հասարակական հաստատությունների պիկետավորումը:
Վրաստանի երրորդ նախագաքի՝ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլից անցել է 37 օր: